կարևոր
1358 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 11:02

Թուրքիան և Ադրբեջանն Իգդիր-Նախիջևան գազատարի վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Թուրքիան և Ադրբեջանն Իգդիր-Նախիջևան գազատարի վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման վերաբերյալ: Այս նախագիծը նպատակ ունի Թուրքիայի տարածքով նույնպես գազ հասցնել Ադրբեջանի հետ ցամաքային սահման չունեցող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է, որ այս գազատարի կառուցմամբ ամբողջությամբ կբավարարվի Նախիջևանի բնական գազի կարիքները։

Ներկայում Նախիջևանին գազ է մատակարարում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Նշվում է, որ նախագիծն իրականացնելու են թուրքական BOTAŞ պետական գազային ընկերությունն ու ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը: