կարևոր
1096 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-16 10:35

ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Բելգիա աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ մի շարք գործընկերների հետ: