Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողները առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար օգնություն են հասցրել Մարտակերտ, այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից։
Հումանիտար օգնությունը փոխանցվել են տուն վերադարձած տարհանվածներին եւ այլ կարիքավոր բնակիչներին, նրանց թիվը մի քանի հարյուրի է հասնում:
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում է ենթակառուցվածքների կենսական նշանակության օբյեկտների վերականգնումը:
Ավարտվել են Շուշիի արեւմտյան ծայրամասում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքները: Ապահովվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում 24 բնակավայրում, որտեղ բնակվում է ավելի քան 10 հազար մարդ:
Ինչպես նշվում է, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում և Մարտակերտում շարունակում են իրենց աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, բժշկական օգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի։