Երեւան-Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 647 մարդ, այն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ինչես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ քսանչորս դիտակետերում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 40 հազար 300 տարհանված։