կարևոր
1387 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-15 20:47

Էդգար Առաքելյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար

Էդգար Առաքելյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով Էդգար Առաքելյանը նշանակվել է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնոմ։

«Գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման, բարձրաձայնված խնդիրներին օպերատիվ արձագանքելու համար պատրաստակամ եմ բաց, թափանցիկ եւ կառուցողական համագործակցության ինչպես լրատվության միջոցների, այնպես էլ՝ շրջակա միջավայրի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների եւ անհատների հետ։ Մաղթում եմ համատեղ արդյունավետ աշխատանք»,- ֆեյբուքյան իր էջում գրել է Առաքելյանը։