կարևոր
2411 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-15 20:07

Արժանապատվության երթը վաղը կմեկնարկի 17:00-ին Կրկեսի հրապարակից

Հայրենիքի փրկության շարժումը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 16-ին Արժանապատվության երթը կմեկնարկի 17:00-ին Կրկեսի հրապարակից: 

Այսօրվա երթի ավարտին Ֆրանսիայի հրապարակում ՀՅԴ ԳՄ անդամ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշեց. «Վաղը ժամը 5-ին, Գրիգոր Լուսավորիչ փողոցից, Կրկեսի հրապարակից շարունակում ենք մեր երթը: Երթը կանգ է առնելու դատախազության առջեւ, ոստիկանության առջեւ, ԱԱԾ-ի առջեւ. «Դատախազության առջեւ մենք կոչ ենք անելու, որպեսզի հարուցված քրեական գործի շրջանակներում դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրվի Նիկոլ Փաշինյանին եւ նրան ձերբակալել: Մենք երթ ունենք նաեւ հինգշաբթի, իսկ շաբաթ օրը հանրահավաք եւ սգո երթ ունենք: Մենք առաջիկա օրերին վերջնականապես հասնելու ենք մեր նպատակին, դրանում ոչ մեկը թող չկասկածի»: