կարևոր
1311 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-15 17:13

«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթն ադրբեջանական կեղծիք է. ԱՀ ԱԱԾ

«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթն ադրբեջանական կեղծիք է. ԱՀ ԱԱԾ

«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթն ադրբեջանական կեղծիք է: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից:

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում հրապարակված՝ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» փաստաթղթի շուրջ հասարակության մեջ առաջացած հետաքրքրությունը, կանխելու համար չճշտված, իսկ որոշ դեպքերում ապատեղեկատվության տարածմանն ուղղված մեկնաբանությունները, հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է իր բովանդակությամբ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներ շոշափելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-նշված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: