24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Օրերս Երկիր մեդիա ՀԸ օպերատոր Հայկ Սուքիասյանը՝ մասնագիտական իր պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության կողմից ենթարկվել էր բռնության, տուժել էր մեր ՀԸ ուղիղ եթերն ապահովող սարքը: կատարվածի առնչությամբ լրագրողական 10 կազմակերպություն դեկտեմբերի 2-ին հանդես էին եկել հայտարարությամբ:
Ուշագրավն այն է, որ դեկտեմբերի 8-ին արդեն ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին հայտնել էին, որ ծառայողական քննություն է ընթացել, որում Հայկ Սուքիասյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու հանգամանքը չի հաստատվել:
Ըստ իրավապահների՝ բողոքի ակցիայի ժամանակ Հայկ Սուքիասյանը դրսեւորել է ակտիվ վարքագիծ, հրմշտել է ոստիկանության ծառայողներին, ուստի ոստիկանության ծառայողները, ֆիզիկական ուժ կիրառելով նստեցրել են նրան պարեկային ավտոմեքենայի մեջ: Ցանկանում ենք ընգծել, որ ոստիկանները խեղաթյուրելով իրականությունը մեղադրում են օպրատորին, ով ընդամենը կատարել է էր իր մասնագիտական աշխատանքը: Այդ են վկայում նաեւ տեղում արված կադրերը , որոնք հարկ ենք համարում եւս մեկ անգամ ցուցադրել: