04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ (Շենգավիթի նստավայր), հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունից:
Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին։