Դեկտեմբերի 15-ին` ժամը 07։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:28-ին, մարվել՝ 10։19-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 70 քմ), և ներսում սատկել 49 կենդանի։