կարևոր
795 դիտում, 6 ամիս առաջ - 2020-12-15 15:44

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է՝ փակ հանդիպում իշխանական պատգամավորների հետ

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է՝ փակ հանդիպում իշխանական պատգամավորների հետ

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է գնացել՝ հանդիպելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպման օրակարգը պաշտոնապես հայտնի չէ:

Սակայն հայկական ժամանակի հաղորդմամբ հանդիպմանը հրավիրված է նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ՀԺ-ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որոշվելու են առաջնահերթությունները, ռազմավարական ուղղությունները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչեւ քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել եւ այլն: