կարևոր
2048 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-15 14:51

Քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

Քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի  ներկայացուցիչները, Երևանի մի շարք բնակիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք պահանջել են Հայկ Մարությանի հրաժարականը։ Նրանց խոսքով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն 10 ամիս է արձակուրդում է՝ տարբեր պատճառներով, և քաղաքը մատնվել է անտերության. «Մենք կարծում ենք, որ այսօր առավել քան արդիական է հասկանալ, թե ինչ է մտածում այդ անձնավորությունը»:

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի  ներկայացուցիչն ընթերցեց քաղաքապետին ուղղված նամակը, որով Հայկ Մարությանին ներկայացվեց երկու առաջարկ. «Առաջին. Միացեք ժողովրդի լայն զանգվածի պահանջին  եւ պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երկրորդ, տվեք ձեր հրաժարական քաղաքապետի պաշտոնից: Թող այդ պաշտոնը զբաղեցնի այլ անձնավորություն, որը բավարար գիտելիք, հանձնառություն ունի մեր մայրաքաղաքի հարցերով զբաղվելու: Դուք կարող եք վերադառնալ ձեր նախկին ասպարեզին»:

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իջավ ակցիայի մասնակիցների մոտ, վերցրեց կազմակերպիչների նամակը և շնորհակալություն ասելով հեռացավ: