կարևոր
1208 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-15 13:19

«Տաշիր»-ի և Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սահմանամերձ շրջանի բուժաշխատակիցները պարգևներ ստացան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ազգային Ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականություն դարձավ հերթական բարեգործական ծրագիրը, այս անգամ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Այս մասին գրում է armlur.am-ը։

Հիմա նույն ծրագրի շրջանակներում պատգամավորը դիմել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, որպեսզի հիմնադրամի հետ համատեղ իրականացվի «Շնորհակալություն բուժաշխատողներին» հերթական ակցիան: Ճիշտ է՝ փոքր-ինչ ձգձգվեց, բայց իրականացավ:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ծրագրի իրականացման այս փուլը ավարտվել է. բուժաշխատողներն իրենց բանկային հաշվեհարամներին արդեն ստացել են այն գումարը, որը նախատեսված է եղել:

Ի դեպ, կայքը տեղեկացնում է, որ պատգամավորը հանդիպել է նաեւ բուժհաստատության բուժանձնակազմի հետ: Հանդիպմանը ներկա բուժաշխատողները պատգամավորի հետ զրույցում բարձրաձայնել են մի քանի խնդիրների մասին: Պատգամավորը խոստացել է, որ առաջիկայում խորհրդարանում կբարձրաձայնի դրանց մասին:

Ճամբարակի բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով առաջին անգամ է, որ նման նախաձեռնություն է իրականացվում բուժհիմնարկում եւ շնորհակալ է, որ իրենց չեն մոռացել: Բուժհիմնարկի աշխատողները եւս շնորհակալ են դրամական աջակցության համար: Բայց նաեւ՝ զգացված էին, որ դժվարին այս պայմաններում պատգամավորն իրենց չի մոռացել:

Պատգամավորի հաջորդ կանգառը Վարդենիս քաղաքի հիվանդանոցում էր. Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ քաղաքային հիվանդանոցին դրամական աջակցություն է հատկացվել:

Վարդենիսի հիվանդանոցի տնօրեն Շահեն Շահինյանի խոսքով, գումարով հիվանդանոցի հին պատուհանները կփոխարինվեն նորով:

Տեսանյութը՝ armlur.am-ի