կարևոր
2300 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-15 13:01

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ

Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, թե դա, որ ղեկավարի շնորհքն է, ես չգիտեմ: Այս մասին այսօր Tert.am-ին հայտնել է Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանից:

«Գյուղը պատերազմի օրերին հայաթափվել էր, մինչև վերջ էլ «մոբ»–ի տղերքը պահում էին: Ասել էին, որ պիտի ռուսը գա, այդ տարածքներում իր դիրքերը դնի, մինչև շաբաթ օրն սպասել ենք, ոչ մեկն էլ չի եկել, հետո արդեն լուրն իմացա, որ ադրբեջանցիները հարձակվել են ու մեր գյուղ մտել: Իբր ռուսական կողմը գնացել է, որ դրանց հանի, բայց փաստաթուղթ են ցույց տվել, որ այդ տարածքները հանձնված են Ադրբեջանին: Հիմա ռուսական զորքն այդտեղ չէ, Հին Թաղերն էլ մերը չէ»,-ասել է նա:

Համայնքապետի խոսքով՝ գյուղը ցանկացած ձևով փորձել են պահել, գյուղում շաբաթ օրվա մարտերի ընթացքում մոբիլիզացիոն ուժերից 8 անձ է վիրավորվել, 9-10 անձի գերեվարվածության վերաբերյալ տվյալներ կան:

Էդուարդ Այվազյանը նշեցլ է, որ գյուղն ունեցել է 105 բնակիչ, որոնք հիմա ՀՀ-ի տարբեր մարզերում են բնակվում, ըստ նրա՝ բնակիչներին որպես այդպիսին պետական աջակցություն չի տրվել: