կարևոր
1504 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-15 14:55

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 300 հազարը

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 300 հազարը

Միացյալ Նահանգներում COVID-19 համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսից մահացել է 300 586 մարդ: Այս մասին հայտնում է Ջոնս Հոպկինսի Ամերիկյան համալսարանը:

Համալսարանի տվյալներով՝ մեկ օրում վարակվածների թիվը հասել է 16 432 408-ի, բուժվել է ավելի քան 6,3 մլն մարդ:

Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 72 702 555-ի, նրանցից մահացել է 1 619 598-ը, բուժվել է 47,5 մլն մարդ: