կարևոր
964 դիտում, 10 ամիս առաջ - 2020-12-15 11:55

Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի․Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը

Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի․Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ  կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։ Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի։

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։