19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Դեկտեմբերի 15-ին արտակարգ դրություն է հայտարարվել Ռուսաստանի Բաշկիրիայի ինքնավար հանրապետության Աբզելիլովի շրջանում: Պատճառն այս գիշեր շրջանի գյուղերից մեկի ծերանոցում բռնկված խոշոր հրդեհն է, ինչի հետեւանքով 11 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեպքի պահին շենքի ներսում 16 մարդ է եղել, որոնցից 5-ին հաջողվել է ինքնուրույն լքել տարածքը: Փրկվածները հաստատության աշխատակիցներն են: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 2 եւ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով: