01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում շարունակում են այթուցիկ իրերի ականազերծումը։ Հայտնաբերված ռարկաների մեծ մասը կազմում են հրետանային արկեր, ականանետեր, ձեռքի նռնակներ, ինչպես նաեւ ձեռքի նռնականետերի լիցքեր:
Անցած մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում եւ ականազերծում, մաքրվել է 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել եւ դուրս է բերվել հատուկ սարքավորված Պոլիգոն ՝ պայթունավտանգ 189 առարկաների ոչնչացման համար:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ականազերծվել է ավելի քան 156 հա տարածք, 40 կմ ճանապարհ, 375 տուն եւ սոցիալական օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 5000 պայթյունավտանգ առարկա: