508 դիտում, 2020.12.14 23:56

Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ

Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Գիշերը կդիտվի +4, ցերեկը՝ +9, երեկոյան՝  +6 աստիճան տաքություն։