կարևոր
1207 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-14 22:26

Թուրքիայում շուրջօրյա պարետային ժամ է սահմանվելու՝ ամանորյա տոներին

Թուրքիայում շուրջօրյա պարետային ժամ է սահմանվելու՝ ամանորյա տոներին

Ամանորյա տոներին Թուրքիայում սահմանվելու է շուրջօրյա պարետային ժամ։ Այս մասին հայտնել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը․ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նոր որոշումը սկսելու է գործել դեկտեմբերի 31-ին տեղական ժամանակով 21:00-ից  և տևելու է մինչև հունվարի 4-ը՝ ժամը 5:00-ն:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր նոր սահմանափակումների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսով: Բաղնիքները, սաունաները, լողավազանները, սպորտային համալիրները դադարեցրել են աշխատանքը,  առևտրի կենտրոններ թողնում են սահմանափակ թվով մարդկանց: