Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժաղովի այն նիստը, որում քննարկվում էր 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր:
«Նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը Իմ Քայլը խմբակցության ներկայացուցիչներն են:
Այսքանն է համայնքին ծառայելու իրենց պատրաստակամությունը: Թողնես միայն ֆեյսբուքում գրեն, ջնջեն, լայքեն ու տարածեն:
Իդեպ, Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման»,- գրել է Խաժակյանը: