կարևոր
1601 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 21:21

ՀՀ-ում գտնվող ԱՀ բնակիչների բուժսպասարկումն անվճար է

ՀՀ-ում գտնվող ԱՀ բնակիչների բուժսպասարկումն անվճար է

ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած ԱՀ բնակիչները բժշկական հետազոտման, ախտորոշման, բուժման նշանակման և վիրահատական միջամտության համար կարող են ըստ բնակության վայրի՝ դիմել համապատասխան պոլիկլինիկաներ՝ անվճար սպասարկման համար։

«Վիրահատության համար պոլիկլինիկաների միջոցուվ կուղեգրվեք համապատասխան բուժհաստատություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։