12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
2014 թվականի հունիսին անչափահաս հայ երեխային առևանգած և հոշոտած, զինվորական չհանդիսացող հայ տղամարդուն սպանած, հայ կնոջը հրազենային վնասվածքներ պատճառած ադրբեջանցիներ՝ Դիլհամ Ասկերովն ու Շահվազ Գուլիևը միջազգային որևէ փաստաթղթի հիման վրա չեն կարող հանդիսանալ ռազմագերի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավաբան Գոհար Մելոյանը։
Նրա գրառման մեջ ասվում է.
«Նրանք ազգային պատկանելության հիմքով առանձնապես ծանր հանցագործություններ կատարած ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐ են, որոնց այսօրվա արտահանձման իրավական ընթացակարգը և հիմքերը պետք է դառնան մանրամասն քննության առարկա։
Նշված ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ նկատմամբ «ռազմագերի» տերմինի կիրառումն անարգանք է նրանց կողմից սպանված հայ երեխայի և հայ տղամարդու հիշողության նկատմամբ։
Խնդրում եմ զանգվածային լրատվության միջոցներին նշված անձանց որևէ կերպ չներկայացնել որպես ՌԱԶՄԱԳԵՐԻ։
Նույն կերպ ռազմագերի կարող է համարվել քնած հայ սպային գլխատած Ռամիլ Սաֆարովը։
Իսկ գերագույն Դավաճանը թող շարունակի պիտակավորել իր արդարացի ցասումն արտահայտող հայ ազգին՝ անարձագանք թողնելով Ալիեւի վիրավորանքները, եւ ի կատար ածելով այդ ստահակի պահանջները»։
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևն արդեն Բաքվում են: Հարկ է նշել, որ նրանք ոչ թե պատերազմական գործողությունների արդյունքում գերեվարվածներ էին, այլ՝ մարդասպանության և մանկասպանության համար դատապարտված քրեական հանցագործներ և միջազգային որևէ փաստաթղթով ռազմագերի չեն: Նրանք ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:
Այս երկուսը հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։