կարևոր
1516 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-14 19:23

Փետրվարին Վրաստանում կվերականգնվեն միջազգային չվերթները

Փետրվարին Վրաստանում կվերականգնվեն միջազգային չվերթները

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի խոսքով` փետրվարից ծրագրվում է հանել միջազգային չվերթների արգելքը։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Ըստ Թուրնավայի՝ չնայած պանդեմիային նախարարության կողմից իրականոցվող ենթակառուցվածքային ծրագրերը կանգ չեն առել։ Այդ թվում են նաև օդանավակայանների ընդլայնման ծրագրերը։

«Վերջնական փուլում է Քութաիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների ընդլայնումը, և մենք ծրագրում ենք հանել փաստացի գրեթե բոլոր սահմանափակումները արդեն փետրվարից, ենթակառուցվածքները պատրաստ կլինեն սպասարկել ուղևորներին ու հյուրեր ընդունել», - ասել է Թուրնավան։