կարևոր
1525 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-14 19:10

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակումը

Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են գերիների փոխանակումը

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»:

Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ, հղում անելով ադրբեջանական աղբյունրեին, տեղեկացեր էին, որ Երևանը և Բաքուն երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, գործընթացն ընթանում է ռուս խաղաղապահների մասնակցությամբ: 

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևն արդեն Բաքվում են: Հարկ է նշել, որ նրանք ոչ թե պատերազմական գործողությունների արդյունքում գերեվարվածներ էին, այլ՝ մարդասպանության և մանկասպանության համար դատապարտված քրեական հանցագործներ և միջազգային որևէ փաստաթղթով ռազմագերի չեն: Նրանք ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Այս երկուսը հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։