Որ ասում են Նիկոլն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը, Արժանապատվության երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունի ու հանդուրժի։ Իր ա կողքը մնացել է «շիշ բռնող»-ը, Անդրանիկ Քոչարյանն ու մի քանի հոգի», - ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանին համարում է ֆեյքերի պարագլուխ։
Նա հայտարարեց, որ այս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, որը 2,5 տարի խաբել է ժողովրդին, ամեն առավոտ սուտ է ասել, պատերազմի 45 օրերի ընթացքում սուտ է ասել, հիմա էլ շարունակում է սուտ խոսել։
«Ինքը ստերի թագավորն է»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլն այնքան սրիկա է, որ, իմանալով իրենց հանրահավաքի նշանակված օրը, այդ օրը հայտարարել է սուգ․ «45 օր ինչի՞ սուգ չէր հայտարարում։ Այսինքն, նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար»։