19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասաց Պողոսյանը։
Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Երևան են ժամանել Բաքու կատարած այցից հետո, դեկտեմբերի 13-ին` տարածաշրջանային այցի շրջանակներում: Դեկտեմբերի 14-ին նրանք հանդիպել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, այժմ ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը: Տարածաշրջանային այցին չի մասնակցում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ համանախագահ Իգոր Պոպովը: