19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Փաշինյանը բավարարել է Ալիևի հերթական պահանջը. 2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները կհանձնվեն Ադրբեջանին։ Այս մասին հաղորդում է վերջին շրջանում, այսպես ասած, պաշտոնական աղբյուրներին փոխարինող Mediaport տելեգրամյան ալիքը:
Ըստ Mediaport-ի տեղեկությունների՝ այս քայլի դիմաց Ադրբեջանը կվերադարձնի գերեվարված հայ զինվորներից ընդամենը մի քանիսին:
Ստացվում է, որ այս քայլով Փաշինյանը դարձյալ ժողովրդից գաղտնի որոշել է բավարարել թշնամու հերթական պահանջը, քանի որ հենց այս երկու գերիների համար էր Ալիևը հայկական կողմի առաջ դրել «բոլորը բոլորի դիմաց» պահանջը: Mediaport-ի տեղեկություններով՝ ադրբեջանական դիվերսանտներին հանձնելու գործընթացը տեղի է ունենալու այսօր։
Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքիզ զրկել էին Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։