Ադրբեջանի ՊՆ N զորամասի մեկ զինծառայող ու երկու քաղաքացիական անձ՝ Թողրուլ Ահմեդովը (ծնված 1984թ.) և Էլչին Մամեդովը (ծնված 1990թ.) նախօրեին պայթել են հակահետևակային ականի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ տարածած հաղորդագրությունը։
Նշվում է, որ միջադեպի արդյունքում Մամեդովը մահացել է, Ահմեդովն ու զինծառայողը ծանր վնասվածքներ են ստացել։
Աղդամի շրջանի Շահբուլաղ գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի մեկ զինծառայող է մահացել, երկու անձ վիրավորում է ստացել: