կարևոր
957 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-14 14:26

Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու՝ ծառից կախված դի

Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու՝ ծառից կախված դի

Երեւանում, այսօր, դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 եւ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամանել են նաեւ Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։

Փրկարարները ծառից իջեցրել են դին եւ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ա․-ն էր։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում գրված է եղել, որ իր կատարած այս քայլի մեջ որեւէ մեկին չմեղադրեն։ Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատաստվում։