կարևոր
957 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-14 13:41

Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին. ԿԳՄՍՆ

Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին. ԿԳՄՍՆ

Բուհերի հեռակա ընդունելության ժամկետը կավարտվի դեկտեմբերի 17-ին: Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների եւ COVID-19 համավարակի պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրերով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաեւ փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք ընդունելության գործընթացին մասնակցելու համար մինչեւ դեկտեմբերի 17-ը կարող են դիմել համապատասխան ուսումնական հաստատությանը: