Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17։00-ին Արժանապատվության երթը կմեկնարկի Արաբկիր համայնքից՝ Վահագն Դավթյանի այգի և կավարտվի Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին։
«Մեր երկիրը շարունակում է «ղեկավարել» հաճախ ոչ սթափ վիճակում գտնվող մի ֆեյք, ում գործունեության արդյունքում մենք կորցրինք մեր հայրենիքի՝ Արցախի մեծագույն մասը և ունեցանք մարդկային ահռելի կորուստներ։
Այսօր արդեն վտանգված են ՀՀ սահմանները և, առհասարակ, մեր պետականությունը։
ՀՀ քաղաքացին ունի մեկ ճանապարհ. ոտքի կանգնել՝ դավաճանին հեռացնելու և հայրենիքը փրկելու համար։
Մենք կորցնելու հայրենիք չունե՛նք։ Մենք պետք է միասին հեռացնե՛նք խելագարին և փրկե՛նք հայրենիքը։ Մենք պետք է միասի՛ն կառուցենք մեր երազանքի հայրենիքը»,- գրում է Իշխան Սաղաթելյանը։