կարևոր
1207 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-14 13:35

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 70,4 միլիոնը

 Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 70,4 միլիոնը

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 70,4 միլիոնը, գրեթե 1,6 միլիոն մարդ մահացել է: Այս մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)։

Կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը հասել է 70 461 926-ի, մահացել է՝ 1 599 704 վարակակիր։

Անցած մեկ օրում աշխարհում COVID-19-ից մահացել է 10 718 մարդ, կորոնավիրուս է հաստատվել 649 425-ի մոտ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: