27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
«Առաջիկայում հստակ կդառնա, թե որտեղից է ազդակը եւ ինչու է հատկապես հիմա փորձ արվում Հայաստանի քաղաքական օրակարգ բերել Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը»,-Ֆեյսբուքում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում Թուրքիան դնելու է հստակ նախապայմաններ:
«Նախ եւ առաջ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դրանից բխող որեւէ գործընթաց պետական մակարդակով հետապնդելուց: Բոլոր հիմքերն ունեմ մտահոգվելու, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կհամաձայնի, բայց իրեն բնորոշ լղոզված մի ձեւակերպմամբ կփորձի դա անել: Այն է՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը Սփյուռքի գործն է, իսկ Հայաստանը կցուցաբերի «բարոյական» աջակցություն»,-գրել է Սեյրանյանը:
Նշենք, որ Mediaport թելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ նախօրեին հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին վարչապետ Փաշինյանն ասել էր, թե պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։