27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցնում է, որ մարզի սահմաններում իրավիճակը նորմալ է, պաշտպանությունը պատշաճ մակարդակի վրա է, հերքում է դեկտեմբերի 13-ին համացանցում տարածված տեղեկությունները, թե Ագարակ գյուղի ուղղությամբ և Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը հարձակման փորձ է արել:
Մարզպետն անդրադառնալով տարածված տեղեկություններին՝ նշեց. «Սխալ են ասում, նման բան չկա: Ամեն ինչ հանգիստ է: Մեր զորքերն իրենց տեղում են, կատարում են իրենց առաքելությունը: Սյունիքի մարզում պաշտպանությունը լրիվ իր տեղն է, նման խնդիրներ չկան»,-ասաց մարզպետը՝ հերքելով հարձակման փորձերի մասին տեղեկությունները:
Նրա խոսքով՝ մարզում բարոյահոգեբանական վիճակը ևս կայուն է, ամեն ինչ հանգիստ է: Մարզպետը հորդորեց տարատեսակ ինֆորմացիաներին ականջալուր չլինել:
Պողոսյանի խոսքով՝ հակառակորդը նախորդ օրը խրամատից բարձրախոսով մի երկու բառ է ասել:
«Դավիթ Բեկի ուղղությամբ ձախ թևում և Ներքին Խնձորեսկից դեպի աջ առաջնագծից հակառակորդը բարձրախոսով ասել է՝ հետ գնացեք ձեր վարչական տարածքները մինչև այսինչ ժամը: Սակայն չի նշանակում, թե մենք պետք է իրենց հրամանը կատարենք»,-ասաց մարզպետը:
Սակայն, նշենք, որ նախօրեին էլ Սյունիքի մարզպետարանից հայնտել էին, որ Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է։