Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը չի կալանավորվելու, ձերբակալումը ևս ճանաչվել է ոչ իրավաչափ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այվազյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Փաստաբանը նշել է նաև, որ դատավորը եղել է Արտակ Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում: