11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու մասին միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժելու որոշման դեմ բերված դատախազության բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գերասիմ Վարդանյանը։
«Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ Հայաստանում արդար դատարաններ կան, իսկ դատախազության և նախաքննական մարմինների կողմից իմ նկատմամբ իրականացվող հետապնդումը և ինձ ամեն գնով կալանավորելու այս խայտառակ բեմականացումը շատ շուտով կավարտվի, ինչպես որ ավարտվելու է դավաճանների կառավարումը...
Նիկո՛լ, դու վաղուց արդեն քաղաքական ու բարոյական դիակ ես և ամեն ինչի համար շուտով պատասխան ես տալու, իսկ մեզ մեր ճանապարհից ո՛չ բանտերով, ո՛չ էլ քո թափթփուկներով չես կարողանալու կանգնեցնել, դա դու լավ գիտես։
Դու ստիպում ես գնալ մինչև վերջ և դու այդ վերջը կտեսնես ...»,-գրել է նա։