Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում՝ մասնավորապես Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում, տնամերձ, ճանապարհներին և օդանավակայանի հարակից տարածքներում տեղանքի ինժեներական հետախուզումը և ականազերծումը:
Մեկ օրվա ընթացքում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ նյութ:
Լեռնային Ղարաբաղի ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 155 հա տարածք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա: