կարևոր
1715 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-14 10:47

Երևանում՝ «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում, հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանում՝ «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում, հայտնաբերվել է տղամարդու դի

Երեւանում դեկտեմբերի 12-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երեւանի բնակիչ, 40-ամյա Աշոտ Սարգսյանից, ով հայտնել է, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիներ 235/ հասցեում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրի բակում տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 73-ամյա Արտեմ Ն.-ն է, որը 4-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

Դեպքի վայր ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություննեով, ոստիկանություն ահազանգած Ա. Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Նորքի Ինֆեկցիոն» Բ/Կ-ի փոխտնօրեն: