կարևոր
1871 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-14 10:35

ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ԼՂ-ում ավելի քան 4800 պայթուցիկ առարկա են վնասազերծել

ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ԼՂ-ում ավելի քան 4800 պայթուցիկ առարկա են վնասազերծել

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանցի խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում ինժեներական հետախուզում եւ ականազերծում են իրականացրել: Պայթյունավտանգ իրերի որոնումն իրականացվել է տնամերձ հողամասերում, ճանապարհահատվածներում և օդանավակայանի հարակից տարածքներում:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ նյութ:

Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 155 հա տարածք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 տուն-շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 4811 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները եւ չաշխատող զինամթերքը դուրս են բերվում եւ ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։