կարևոր
1651 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-14 15:09

Լաս Վեգասի օդանավակայանում տղամարդը բարձրացել է ինքնաթիռի թեւի վրա. նրան ձերբակալել են (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, որը մտել է Լաս Վեգասի միջազգային օդանավակայանի տարածք եւ բարձրացել օդանավի թեւի վրա: Այս  մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցիչներին:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով ցերեկը Alaska Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ, որը պատրաստվել էր Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք մեկնելուն: Անհայտ անձը ցատկել է օդանավակայանի պարիսպի վրայով, բարձրացել ինքնաթիռի թևի վրա և փորձել է հասնել թևի վերջնամասին։ Մի քանի փորձերից հետո նա ընկել է թեւից, որից հետո նրան ձերբակալել են։