Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում «Ռոստով»-ն արտագնա խաղում մրցեց «Ախմատ»-ի հետ:
Հյուրերին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ռոստով»-ի միակ և հաղթական գոլը հեղինակեց Տուգարովը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Խորեն Բայրամյանը «Ռոստով»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 64-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ռոստով»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 32 միավոր: Առաջատարը 38 միավորով «Զենիթ»-ն է:
«Ռոստով»-ը հաջորդ հանդիպումը կանցկանցի դեկտեմբերի 17-ին` մրցելով Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ: