կարևոր
2878 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-13 22:01

Հադրութում տիրող իրավիճակի մասին մանրամասներ է ներկայացրել Ռուսական խաղաղապահ զորքի հրամանատարը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտեն Ռուստամ Մուրադովը անդրադարձել է վերջին օրերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին։ Գեներալը նշել է, որ դեկտեմբերի 11-ին ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի շրջակայքում, խախտվել է հրադադարի ռեժիմը։ Մուրադովի խոսքերով՝ մարտական գործողությունները հնարավոր են եղել դադարեցնել ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների արդյունքում։

«Ներկայումս իրավիճակն այդ տարածաշրջանում կայունացել է: Ռուս խաղաղապահները մշտապես հետևում են իրավիճակին և փոխգործակցում են հայկական և ադրբեջանական կողմերի հետ», - ասել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։