09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն արտագնա խաղում գերազանցեց «Բոլոնիա»-ին:
Մայրաքաղաքային թիմին հաջողվեց 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: «Գայլերի» կազմում աչքի ընկան նաև Ջեկոն, Պելեգրինիին, Վերետուն և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Պոլին: «Բոլոնիա»-«Ռոմա»`1:5:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և այժմ 5-րդն է:Պաուլո Ֆոնսեկայի ֆուտբոլիստներն ունեն 21 միավոր: Առաջատարը 26 միավորով «Միլան»-ն է:
«Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 17-ին` մրցելով «Տորինո»-ի հետ: