01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ընդ որում՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացած վարակակիրների թիվը մոտեցել է 300 000-ի:
Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը հաստատվել է երկրում ուրբաթ, եւ վերջին տվյալներով, երկուշաբթվանից երկրի նահանգներում կմեկնարկի բնակչության պատվաստումը:
Մասնավորապես, ԱՄՆ բանակի գեներալ Գուստավ Պերնան հայտնել է, որ պատվաստանյութը կսկսվի մատակարարվել կիրակի: Երկուշաբթի ամբողջ երկրի 145 տեղանքներ կունենան պատվաստանյութ:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն, որը մի շարք այլ նահանգապետերի հետ խոստացել է ուսումնասիրել պատվաստանյութը նախքան դրա կիրառումը, ուրբաթ հայտարարել է, որ նահանգի պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են այն: