12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Դվին»-«Սուպերսոնիքս» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 76-72 հաշվով:
«Դվինը» հաղթեց միայն երկրորդ քառորդում, երրորդ քառորդում հաշիվը հավասար էր, իսկ մնացած քառորդներում հաղթեց ամերիկյան թիմը:
Խաղում ամենաարդյունավետը «Դվինից» Դեմետրիուս Լևարիթին էր՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում:
«Դվինը» 25 միավորով 6-րդն է, իսկ «Սուպերսոնիքսը» 26 միավորով 5-րդ հորիզոնականում է: