08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեն, միշտ առաջնորդվելով Պետոյի, Կարոտի, Հրաչի և մյուս զոհված տղաների ոգով, այս անգամ նույնպես կանգնեց հայ զինվորի կողքին, հայրենի սահմանները պաշտպանելու և հավերժացան Պռոշյանի հայորդիները Զորաց պանթեոնում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
«Սակայն կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից և մեր հայրենիքի բռնի հանձնումից հետո չենք կարող և չպիտի թույլ տանք նրանց սխրանքը լինի ապարդյուն, նրանց պայքարը մնա անավարտ։ Կոչ ենք անում մեր սիրելի հետևորդներին, Պռոշյանի հայրենասեր բնակչությանը, ավագանուն և համայնքապետ Արթուր Մուրադյանին միանալ «Հայրենիքի փրկության շարժման», վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, պահանջին՝ փրկելու մեզ մնացած հայրենիքը և վերականգնելու մեր արժանապատվությունը»: