կարևոր
1216 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-13 18:03

Քննությունից ընդամենը 10 րոպե առաջ դատարան է մուտք արվել Վարդան Այվազյանին կալանավորելու միջնորդությունը. փաստաբան

ԱԱԾ քննիչը ձերբակալման  բողոքի քննությունից ընդամենը 10 րոպե առաջ դատարան էր մուտքագրել Վարդան Այվազյանի նկատմամբ կալանավորումը  որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա նշել է, որ այդ մասին չեն տեղեկացվել ոչ ինքը, ոչ իր պաշտպանյալը, ինչը օրենքի խախտում է:

Փաստաբանը ասաց, որ ԱԱԾ-ն Վարդան Այվազյանին մեղադրում է  նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերը կազմակերպելու մեջ, որն աբսուրդ է:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում: