Համացանցում բարձրացած աղմուկից հետո ՀՀ ԱԳՆ–ն խմբագրել է իր այսօրվա հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Մասնավորապես՝ Հայաստանի արտաքին գերատեսչության կողմից տարածած հայտարարության տեքստում ասվում է, որ. «Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»:
Բարձրացած աղմուկից հետո ԱԳՆ–ը խմբագրել է իր հայտարարությունը հետևյալ ձևակերպմամբ. «Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ»։