կարևոր
851 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-13 16:18

Ապատեղեկատվություն է, թե հայկական կողմը նախօրեի բախման հետևանքով զոհեր ունի. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է.

«Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութերը այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, բացարձակ ապատեղեկատվություն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և այդ երկրի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում զոհվել է ադրբեջանցի 4 զինծառայող. կա 2 վիրավոր: